Ֆրանսիայում ձերբակալել են ութ իսլամիստի, որոնք մասնակցել են Սիրիա կամավորներ ուղարկելու գործընթացին
Աշխարհ
Փետրվարի 3-ին Փարիզում և Լիոնում ութ մարդ է ձերբակալվել իսլամիստների դեմ պայքարի հատուկ գործողության արդյունքում, որոնք մասնակցել են Սիրիա կամավորներ ուղարկելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
ՆԳ նախարարը հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ երկրի հարավում ձերբակալվել էր հինգ մարդ, որոնք զբաղվում էին կամավորների հավաքագրմամբ և նրանց Սիրիա ուղարկելով՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով:
«Այս գործողությունը հաստատում է ահաբեկչության դեմ պայքարելու Ֆրանսիայի իրավակարգի ուժերի մտադրությունը»,-ասել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու