«Ուկրաինայի զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 5,3 հազար մարդ». ՄԱԿ
Աշխարհ
Անցյալ տարվա ապրիլի կեսերից Ուկրաինայի զինված հակամարտության հետևանքով զոհվել է 5358 մարդ: Այս մասին հաղորդվել է Ժնևի՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունից:
Վարչության տվյալներով՝ վիրավորների թիիվը այդ ժամանակահատվածում հասել է 12 235-ի: Ավելի քան 1.5 միլիոն մարդ է տեղահանվել: Նրանցից ավելի քան 920 հազար-ը ՝ ներքին տեղահանված անձինք են, շուրջ 600 հազար-ը ապաստան են գտել հարևան երկրներում, հիմնականում Ռուսաստանում:
«Ուկրաինայի արևելքում մարտերի վերսկսումը հանգեցրել է մարդկանց նոր տեղահանումների, քաղաքացիական բնակչության զոհերի, ենթակառուցվածքների ոչնչացմանը, ինչը հանգեցրել է մարդասիրական կարիքների աճի», - նշված է զեկույցում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնը ռազմական գործողությունների դադարեցման կոչ է արել:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու