Ուկրաինան չեղարկելու է իր տարածք ՌԴ քաղաքացիների մուտքը ներքին անձնագրերով
Աշխարհ
Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել 2015 թվականի մարտի 1-ից չեղյալ հայտարարել հանրապետության տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ներքին անձնագրերով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարների կաբինետի կայքին:
Նշվում է, որ այդ օրվանից ռուսաստանցիների մուտքը հնարավոր է միայն արտասահմանյան անձնագիր ներկայացնելու դեպքում:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հանդես է եկել առանց վիզայի ռեժիմի չեղարկման հայտարարությամբ:
Վարչապետի խոսքով՝ ՌԴ քաղաքացիների մուտքը ներքին անձնագրերով հանրապետության տարածք կամրապնդի սահմանային վերահսկողությունը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու