Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը թռիչքների նոր ստանդարտներ է ընդունելու
Աշխարհ
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (International Civil Aviation Organization, ICAO) կարող է արդեն 2015 թվականի աշնանը փոխել թռիչքների կանոնները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է կազմակերպության խորհրդի նախագահ Օլումուիվա Բենարդ Ալիուն:
Մասնավորապես, պլանավորվում է պարտավորեցնել օդաչուներին ինքնաթիռի գտնվելու վայրի մասին հաշվետվություն ներկայացնել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ՝ նպատակ ունենալով թռիչքների նկատմամբ առավելագույն հսկողության ապահովումը: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նոր ստանդարտների ընդունման պատճառ են դարձել 2014 թվականի մարտին Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի անհետացումը Հարավչինական ծովի վրա, ինչպես նաև անցյալ տարվա հուլիսին նույն այդ ընկերության օդանավի աղետը Դոնեցկում:
«Նոր ստանդարտների ընդունումն առաջին կարևոր քայլը կդառնա քաղաքացիական ավիացիայի թռիչքներին հետևելու գլոբալ համակարգի ստեղծման ճանապարհին»,- ասել է Ալիուն: Նա հավելել է, որ փետրվարի ամսվա ընթացքում այդ առաջարկները կուղարկվեն ICAO-ի բոլոր անդամներին: «Մենք խորհրդի կողմից նոր փաստաթղթի ընդունումն ակնկալում ենք արդեն այս տարվա աշնանը»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու