Արգենտինայում զոհված դատախազը ցանկանում էր կալանավորել նախագահին
Աշխարհ
Արգենտինայում դատախազ Ալբերտո Նիսմանի մահվան գործով հետաքննությունը հայտնել է, որ նա մտադրվել էր կալանավորել երկրի նախագահ Քրիստինա Կիրշներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դատախազ Վիվիանա Ֆեյնը, որը հետաքննում է Նիսմանի մահվան գործը, հայտարարել է, որ զոհվածի բնակարանի թղթազամբյուղում գտնվել է նախագահի կալանագրի սևագրությունը:
Ֆեդերալ դատախազ Ալբերտո Նիսմանի մարմինը հայտնաբերվել է հունվարի 18-ին Բուենոս Այրեսում նրա բնակարանի լոգարանում: Մահվան պատճառ է դարձել գլխին ստացած հրազենային վերքը:
Նիսմանն զբաղվում էր 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնի շենքում տեղի ունեցած պայթյունի հետաքննությամբ, որի հետևանքով զոհվել է 85 մարդ: Նա իշխանություններին մեղադրում էր այդ հարձակմանն Իրանի մեղսակցությունը թաքցնելու փորձի մեջ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու