Չինացի պատանին կտրել է իր ձեռքը ինտերնետ-կախվածությունից ազատվելու համար
Աշխարհ
Չինաստանի Ցզյանսուի նահանգի Նանտոնգ քաղաքում 19-ամյա չինացին՝ Վան անունով, կտրել է իր ձեռքը, որպեսզի ազատվի խաղամոլությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:
Երիտասարդը խոհանոցի դանակով դուրս է եկել տնից, նստել նստարանին և մինչև դաստակը կտրել իր ձախ ձեռքը: Դրանից հետո նա տաքսի է կանչել և գնացել հիվանդանոց: Ձեռքը, ինչպես նշում է հրատարակությունը, այդպես էլ մնացել է նստարանին:
«Մենք չենք կարող համակերպվել պատահածին: Դա շատ անսպասելի էր: Նա միշտ էլ խելացի տղա է եղել»,-պատմել է պատանու մայրը: Նա նաև հայտնել է, որ տնից դուրս գալուց առաջ որդին իրեն գրություն է թողել. «Մայրի՛կ, ես գնացել եմ հիվանդանոց: Մի հուզվիր: Երեկոյան կվերադառնամ»:
Այն բանից հետո, երբ ոստիկանները հայտնաբերել են վերջույթը, բժիշկները կարել են երիտասարդի ձեռքը: Վանն իր արարքը բացատրել է նրանով, որ այդ կերպ ցանկանում էր դադարել համակարգչային խաղեր խաղալուց: Բժիշկների խոսքով՝ առայժմ հայտնի չէ, թե կարված ձեռքը արդյոք նորմալ կաշխատի:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու