Հրապարակվել են Սերգեյ Լավրովի՝ արտերկրի մասին բանաստեղծությունները
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսկի պիոներ» ամսագրում հրապարակել է արտերկրի մասին իր բանաստեղծությունները: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
Նախարարի խոսքով՝ ինքը բանաստեղծության միջոցով «ցույց է տվել, թե ինչպես է իր քաղաքացիական դիրքորոշման ձևավորման ընթացքում արտերկրում բնակվելու թեման ընկալվել տարբեր սերունդների կողմից»:
Հրապարակված առաջին բանաստեղծությունը թվագրված է 1989 թվականով և կապված է Լավրովի գործընկերոջ՝ ԱՄՆ տեղափոխվելու հետ:
Նշվում է, որ նախարարը տարված է պոեզիայով արդեն բավական երկար ժամանակ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)