Չինաստանում կխստացվի վերահսկողությունը Համացանցի օգտատերերի նկատմամբ
Աշխարհ
Չինաստանում խստացվում է վերահսկողությունը Համացանցի օգտատերերի և տեղեկատվության նկատմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է այն փաստաթղթում, որը փետրվարի 4-ին հրապարակել է ՉԺՀ-ի Ինտերնետ-տեղեկատվության գործերի պետական դիվանատունը:
Կարգավորման նոր կանոնների համաձայն՝ բոլոր օգտատերերը պարտավոր կլինեն նոր ակաունտները միկրոբլոգներում, մեսենջերներում և ֆորումներում գրանցել՝ նշելով իրենց իսկական անունը:
Բացի այդ, արգելված է Համացանցում զետեղել տեղեկատվություն, որը խախտում է ՉԺՀ-ի օրենսդրությունը, վնասում է ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը, արատավորում է պետական իշխանությունը: Նաև հարկադրաբար կհանվեն այն օգտատերերի հաշվառման գրանցումները, որոնք զբաղվում են ասեկոսեների, պոռնկագրության, ծայրահեղականության, աղանդավորական կոչերի, վիրավորանքների և զրպարտությունների տարածմամբ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, սույն միջոցներն ուժի մեջ կմտնեն 2015 թվականի մարտի 1-ից:
Ներկայում Համացանցի՝ Չինաստանի հատվածում արդեն ընթանում է հայտնի մարդկանց և կազմակերպությունների կեղծ ակաունտների փակման արշավը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու