Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է իսլամիստներին զրկել ֆինանսավորումից
Աշխարհ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել բանաձևի նախագիծ, որն ուղղված է «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսավորման դեմ պայքարին: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությանը:
Փաստաթուղթը կոչված է վերջ դնելու իսլամիստների կողմից Սիրիայի և Իրաքի բռնազավթված տարածքներում արդյունահանվող նավթի վաճառքին, ինչպես նաև կանխել շահույթ կորզել անտիկվարիատի մաքսանենգությունից և պատանդառությունից: Մշտական ներկայացուցչությունում ակնկալում են, որ բանաձևը կընդունվի արդեն առաջիկա օրերին:
2014 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձև, որը պատժամիջոցներ է սահմանում «Իսլամական պետություն», ինչպես նաև «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների հետ կապված անձանց նկատմամբ: ԱԽ-ի որոշումը պարտավորեցնում է բոլոր երկրներին՝ պայքարել ահաբեկիչների ֆինանսավորման, ծայրահեղականների հավաքագրման, նրանց սպառազինությունների մատակարարման դեմ, ինչպես նաև արգելք է սահմանում Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում տնտեսական գործունեության վրա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու