«Ֆրանսիան դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելուն». Օլանդ
Աշխարհ
Ֆրանսիան չի ողջունում ՆԱՏՕ-ին Ուկրաաինայի անդամակցելու միտքը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
«Ֆրանսիայի համար Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անցանկալի է», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նաև նշել է, որ նման հայտարարություն է անում «հատուկ ռուսների համար, որվքեր մտահոգված են այդ հարցով»:
Ավելի վաղ Օլանդը հայտարարել է, որ նա և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 5-ին՝ օրվա երկրորդ կեսին, ժամանելու են Կիև՝ բանակցելու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Նաև հայտնի է դարձել, որ փետրվարի 6-ին իրենք կուղևորվեն Մոսկվա` ՌԴ նախագահի հետ հանդիպման:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու