Հրադադարի հույս կա. Պորոշենկոն՝ Կիևում անցկացված բանակցությունների մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունները «հրադադարի արդյունքի» հույս են տալիս: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի կայքը:
Պորոշենկոն նշել է, որ Մերկելի և Օլանդի հետ այսօրվա բանակցությունները «հույս են տալիս, որ հրադադարի արդյունք կլինի»:
Պորոշենկոն նաև նրանց շնորհակալություն է հայտնել Եվրոպայի կողմից աջակցության համար:
«Եվրոպական միությունը միասնականություն և հանդուրժողականություն է ցուցաբերում ուկրաինական հարցում: Դա մեզ համար շատ կարևոր է»,- ասվում է Պորոշենկոյի կայքում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու