Փարիզի իշխանություններն ահաբեկչություններից հետո արգելել են քաղաքում մարտաֆիլմերի նկարահանումը
Աշխարհ
Փարիզի իշխանությունները մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո արգելել են քաղաքի փողոցներում մարտաֆիլմերի նկարահանումը, որոնց ոստիկանների, զինծառայողների կամ հատուկ ծառայությունների համազգեստով դերասաններ են մասնակցում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Արգելքը պայմանավորված է այն բանով, որ համազգեստով դերասաններին կարող են որպես իրավապահներ ընդունել: Ահաբեկիչները նրանց կարող են որպես թիրախ օգտագործել:
Հայտնի չէ, թե արգելքը որքան ժամանակ կկիրառվի: Զինվորականները դեռևս պահպանում են սինագոգները, ԶԼՄ-ների գրասենյակները, առևտրի կենտրոնները և մարդկանց զանգվածային կուտակման այլ վայրեր:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու