17 մարդ է զոհվել Չինաստանի շուկաներից մեկում բռնկած հրդեհի հետևանքով
Աշխարհ
Առնվազն 17 մարդ է զոհվել Չինաստանի Գուանդունի նահանգի Հուեյդունի գավառի առևտրական կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով: Նրանց մեծ մասը կրակով շրջափակվել էր շենքի չորրորդ հարկում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սինհուա գործակալությունը:
Հրդեհը բռնկել էր փետրվարի 5-ին՝ օրվա երկրորդ կեսին, պահեստում, որը նույնպես գտնվում է շենքի չորրորդ հարկում: Կրակի մարման համար ուղարկվել են 270 հրշեջներ և 20 հատուկ մեքենա: Ըստ որում տուժել են չորս հրշեջներ, նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:
Չինական ԶԼՄ-ների տվյալներով՝ քառահարկ շենքի այրվելու փաստի հետաքննության ընթացքում ինը մարդ է ձերբակալվել:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, 15 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքն ամբողջովին այրվել է, վտանգ կա, որ այն կփլվի:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու