ՄԱԿ-ում անվանել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պայմանները
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը հայտարարել է, որ Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու որոշումը կարող է ընդունել միայն համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհուրդը, սակայն դրա համար պետք է լինի ներգրավված երկրից հայտ: Այդ մասին նա ասել է հինգշաբթի օրը կայացած համաժողովի ժամանակ, գրել է lenta.ru-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությանը:
Հակի խոսքով՝ խաղաղարարական ներկայության մասին որոշումը պետք է կայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կողմից:
«Մենք տեղյակ չենք այդ հարցի վերաբերյալ այս փուլում Անվտանգության խորհրդում քննարկումների մասին»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու