Ուկրաինան խնդրում է Ռուսաստանին արտահանձնել Յանուկովիչին
Աշխարհ
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով արտահանձնել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, ասել է հանրապետության գլխավոր դատախազ Վիտալի Յարյոման:
«Ես դիմել եմ ՌԴ-ի գլխավոր դատախազ Չայկային՝ խնդրելով նրանց արտահանձնել Ուկրաինային»,-ասել է Յարյոման:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն այդ պաշտոնում ընտրվել էր 2010 թվականին, անցյալ տարվա փետրվարին պաշտոնազրկվել է Կիևում տեղի ունեցած զանգվածային ելույթներից հետո:
Յանուկովիչին և մի շարք այլ պաշտոնատար անձանց մեղադրել են խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մեջ և նրանց նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել:
Ինչպես նշում է BBC-ն, Յանուկովիչի գտնվելու վայրը ստույգ հայտնի չէ. վերջին անգամ նա հանրությանը երևացել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու