Ջոն Քերին ճանաչվել է 50 տարում ԱՄՆ վատագույն պետքարտուղարը. հարցում
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ճանաչվել է այդ պաշտոնը զբաղեցրած գործիչներից ամենաքիչ արդյունավետը: Այս մասին վկայում է Foreign Policy ամսագրի միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագետների շրջանում կատարված հարցումը, հայտնում է International Business Times-ը:
Հարցմանը մասնակցել է 600 ամերիկացի գիտնական: Հարցվածներից պահանջվել է նշել վերջին 50 տարում ամենաարդյունավետ պետքարտուղարի անունը, և միայն 2 մարդ է նշել Ջոն Քերիի անունը:
Նշվում է, որ լավագույն պետքարտուղար է ճանաչվել Հենրի Քիսինջերը, ում օգտին քվեարկել է հարցվածների ավելի քան 32%-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու