ԱՄՆ-ն հնարավոր է` Մոսուլում ցամաքային գործողություն սկսի
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը փորձում են հնարավորինս շատ հետախուզական տվյալներ հավաքել, որպեսզի վերջնական որոշում կայացնեն Իրաքում ցամաքային գործողություն սկսելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Կենտրոնական հրամանատարությունում առկա աղբյուրը պատմել է, որ Մոսուլում առաջին գործողությունը կարող է սկսվել 2015-ի ապրիլին:
Նշվում է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը շարունակում է ամրապնդել քաղաքի պաշտպանությունը: Եթե հրամանատարությունում կգտնեն, որ իրաքյան բանակին անհրաժեշտ է ԱՄՆ-ի զինուժի օգնությունը, ապա հրամանատարությունը ցամաքային գործողություն սկսելու առաջարկով կդիմի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու