ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հարցով բաց լսումներ կանցկացվեն
Աշխարհ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին քաղաքականության հանձնաժողովում եկող շաբաթ բաց լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հարցով: «Ադրբեջան-ԱՄՆ. հետաքրքրություններն անվտանգության, էներգետիկայի և մարդու իրավունքների ոլորտներում» խորագրով լսումներին կմասնակցեն հայտնի փորձագետներ, դիվանագետներ և վերլուծաբաններ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, զեկուցողների մեջ են Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը, Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Օդրի Օլշտադը և ուրիշներ:
Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի հետ կապված ամերիկյան և եվրոպական հետազոտոական կենտրոններում ավելի վաղ անցկացված քննարկումների ժամանակ մասնակիցներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող Ադրբեջանի բռնապետական վարչախմբի դեմ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու