ՌԴ-ում բնակվող 3,4 միլիոն միգրանտ քննություն կհանձնի
Ռուսաստան
Տարվա ընթացում ՌԴ-ում բնակվող շուրջ 3,4 միլիոն միգրանտները, համաձայն նոր գործող միգրացիոն օրենքի, պետք է ռուսաց լեզվի և պատմության քննություն հանձնեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, միգրանտները պարտավոր են իմանալ նաև ՌԴ օրենսդրությունը: Միայն այս պահանջները բավարարելու դեպքում միգրանտները կստանան աշխատանքի և ժամանակավոր բնակության իրավունք: Օրենքը չի տարածվում միայն բարձրագույն վերապատրաստում անցած մասնագետների վրա:
Քննությունների հանձնման կապակցությամբ ՌԴ տարբեր քաղաքներում անգամ կենտրոններ են բացվել: ՌԴ միգրացիոն ծառայությունից տեղեկացրել են, որ 1,5 միլիոն միգրանտ քննություն հանձնելու համար հավելյալ պատրաստվածության կարիք ունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)