«Արևմուտքը ցանկանում է Եվրոպայում անվտանգություն կառուցել ՌԴ-ի հետ համատեղ». Մերկել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է Եվրոպայում անվտանգություն կառուցել Ռուսաստանի հետ համատեղ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-Նովոստի»-ն, այդ մասին Մերկելը նշել է Մյունխենում ընթացող անվտանգության թեմայով կոնֆերանսում:
«Մենք ցանկանում ենք Եվրոպայում անվտանգություն կառուցել Ռուսաստանի հետ համատեղ, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ»,- ասել է Մերկելը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջև բանակցություններից հետո, որոնք տևել են շուրջ 5 ժամ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստում են համատեղ հնարավոր փաստաղթթի տեքստը` Մինսկի պայմանավորվածությունների կատարման շուրջ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու