Աֆղանստանի արևելքում «Թալիբանի» գրոհայինները աղջիկների դպրոց են պայթեցրել
Աշխարհ
Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում «Թալիբան» շարժման զինյալները շաբաթ օրը պայթեցրել են աղջիկների համար նախատեսված դպրոցը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդել են երկրի ՆԳՆ-ից՝ հարձակման է ենթարկվել նաև տեղական հիվանդանոցը:
Ոստիկանության տվյալներով՝ ծայրահեղականները ուսումնական հաստատությունում խոշոր պայթյունավտանգ ռումբ են տեղադրել: Պայթյունի հետևանքով շենքերի համալիրը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Հարձակման հետևանքով հնարավոր զոհերի մասին դեռևս չի հաղորդվում:
Վերջին երկու շաբաթների ընթացքում, դա արդեն երկրորդ նման տեսակի լայնամաշտաբ քարոզարշավն է, որն իրականացվել է այդ տարածաշրջանում թալիբների կողմից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու