Դոնբասի համար հումանիտար օգնություն տեղափոխող ՌԴ ԱԻՆ շարասյունը հատել է պետական սահմանը
Աշխարհ
Դոնբասի համար նախատեսված հումանիտար օգնություն տեղափոխող ռուսական մեքենաները Ռոստովի մարզում հատել են պետական սահմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի փոխնախագահ Օլեգ Վորոնովը: Մեքենաները ստուգում են անցնում երկու մաքսակետերում' «Դոնեցկ»-ում և «Մատվեև Կուրգան»-ում:
«Բոլոր մեքենաները մասքակետերում ստուգում են անցել, հատել են սահմանը և այժմ շարժվում են Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ»,-ասել է Վորոնովը: Նա ավելացրել է, որ հումանիտար օգնության շարասյունը բաժանվելու է երկու մասին, որից հետո նրանցից մեկն ուղղվելու է Դոնեցկ, մյուսը' Լուգանսկ:
Ավելի քան 170 մեքենաներ Դոնբասի բնակիչների համար 1,8 հազար տոննայից ավելի հումանիտար օգնության բեռ են տեղափոխում' սննդամթերք, շինանյութ, կենսապահովման համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Օգոստոսից մինչ այժմ ՌԴ ԱԻՆ շարասյան մեքենաները Դոնեցկի և Լուգանսկի համար ավելի քան 16 հազար տոննա հումանիտար օգնության բեռ են տեղափոխել:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու