ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներխուժումը Իրաք սխալ էր. Քոֆի Անան
Աշխարհ
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներխուժումը Իրաք սխալմունք էր և նպաստեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ'ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով խորհրդաժողովի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: «Ես ժամանակին դրա դեմ արտահայտվեցի, և իմ մտավախությունն իրականություն դարձավ»,-հայտարարել է նա:
«Այդ որոշումը սրեց իրավիճակը, իսկ իրաքյան անվտանգության ուժերի ցրումը հանգեցրեց աշխատանքից զրկված ոստիկանների և զինծառայողների դժգության»,-ասել է Անանը' ընդգծելով, որ նրանցից ոմանք հետագայում միացան ԻՊ-ին:
«Առանց համապատասխան միջոցների առկայության արագ կերպով ժողովրդավարություն հաստատելու ձգտումը հանգեցրեց կոռուպցիայի»,-ավելացրել է նախկին գլխավոր քարտուղարը: Նա միաժամանակ ընդգծել է, որ «իսլամական ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում ոչնչացնում է բազմակարծությունը»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու