Մերկելի այցը Վրաստան հետաձգվել է
Վրաստան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցը Վրաստան տեղի կունենա ոչ թե 2015-ի գարնանը, այլ «մի փոքր ավելի ուշ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիան, ով մասնակցում է Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով համաժողովին: «Այդ այցը չի կարող կայանալ գարնանը, քանի որ Գերմանիան այս տարի ընդունելու է «Մեծ յոթնյակին»»,- ընդգծել է նա: «Կանցլերի այցը, սակայն, այս տարի անպայման կկայանա»,- ասել է նա:
«ՏԱՍՍ»-ի տվյալներով՝ Մերկելը Վրաստան կայցելի ամռանը:
2014թ. դեկտեմբերի 9-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Գերմանիայի ԱԳ նախարար Վալտեր Շտայնմայերի' Վրաստանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ Գերմանիայի կանցլերը Վրաստան կայցելի 2015-ի գարնանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու