Պուտինը նշել է Ուկրաինայի իրադրության կայունացման հասնելու պայմանները
Աշխարհ
Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամի կարգավորումը պետք է իրականացվի միսկյան պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել «մեծապես Ռուսաստանի ջանքերի շնորհիվ»: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Կայունացման կարևորագույն պայմանը հակաահաբեկչական գործողության անհապաղ դադարեցումն է»,- ասել է նա:
Պուտինի խոսքով՝ իրավիճակը բարդացնում են Դոնբասը տնտեսապես ճնշելու Կիևի փորձերը:
Պուտինը նշել է, որ ճգնաժամը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «ուկրաինացիներն անձամբ պայմանավորվածության չեն եկել իրար միջև, քանի դեռ վերջ չի դրվել համատարած ազգայնականությանն ու ծայրահեղականությանը»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու