Մերկելը ժամանել է Վաշինգտոն՝ քննարկելու Ուկրաինայի իրադրությունը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Ուկրաինայի իրադրությունը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Մերկելն Օբամային կտեղեկացնի «նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքների մասին: Բացի այդ կարծարծվեն առևտրի, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:
Ինչպես նշում է BBC-ն, Գերմանիան և ԱՄՆ-ն տարակարծություններ ունեն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը վերաբերող մի քանի հարցերում: Մասնավորապես, Մերկելը դեմ է ուկրաինական բանակին զենք մատակարարելուն, ինչն ԱՄՆ-ում առաջարկում են քաղաքական գործիչներից ոմանք:
Վաշինգտոնից հետո ԳՖՀ-ի կանցլերը մտադիր է այցելել Օտտավա:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել