Հուժկու պայթյուն է տեղի ունեցել Դոնեցկի քիմիական գործարանում
Աշխարհ
Դոնեցկի լաքաներկանյութերի և չոր խառնուրդների գործարանի տարածքից, որը գիշերը հրետակոծության է ենթարկվել ուկրաինացի ուժայինների կողմից, վտանգավոր նյութերի արտանետման սպառնալիք գոյություն չունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հաղորդել է Դոնեցկի նորությունների գործակալությունը: «Հրդեհը տեղափակվել է: Մթնոլորտ քիմիական նյութերի արտանետման սպառնալիք չկա»,- գործակալությանը հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:- Ամենայն հավանականությամբ, դա եղել է խոշոր տրամաչափի հրանոթային արկ»:
Գերատեսչության ներկայացուցիչը հերքել է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե գործարանում տեղի է ունեցել ռազմամթերքի օգտահանում:
Ինքնահռչակ հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տեղեկատվությամբ՝ ձեռնարկության հրետակոծման հետևանքով բուն գործարանում զոհեր չկան:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, գիշերը Դոնբասի աշխարհազորայինները հայտնել են, որ Դոնեցկի Կույբիշևի շրջանի Տեքստիլշչիկ միկրոշրջանում տեղի է ունեցել հուժկու պայթյուն: Ականատեսների տվյալներով՝ այն լսելի է եղել քաղաքի գրեթե բոլոր շրջաններում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ