Ադրբեջանում եղբայրը խեղդել է քրոջը
Աշխարհ
Ադրբեջանի Բարդա քաղաքում 17-ամյա եղբայրը խեղդել է 19-ամյա քրոջը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lent.az լրատվական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին: Սպանված կինը ժամանակ առաջ փախել էր մի քանի անգամ ամուսնացած մի տղամարդու հետ, որից հետո ընտանիքում հարաբերությունները լարվել էին: Եղբայրը հանցագործությունը «արդարացրել» է նրանով, որ «փրկել է իրենց ընտանիքի պատիվը»: Փաստի առնչությամբ «կանխամտածված սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ