Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին 513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցեր Գվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդու Աբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասին Սահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետ Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Ավտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհ Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազին 

Ուկրաինայի խնդրով շփման խմբի մասնակիցները պայմանավորվել են հրադադարի ռեժիմի շուրջ

Աշխարհ

Ուկրաինական հակամարտության կարգավորման խնդրով շփման խմբի մասնակիցները Մինսկի հանդիպմանը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի եւ դրա կատարման նկատմամբ հսկողության շուրջ, ինչպես նաեւ համաձայնեցրել են ծանր սպառազինության հետքաշման սխեման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Դոնբասի պետական կառուցվածքը եւ տեղական ընտրությունների անցկացումը:

Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի մասնակիցների հանդիպումը փետրվարի 10-ի երեկոյան տեղի է ունեցել Մինսկի կենտրոնի «Դիպսերվիս հոլ» համալիրում: Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, «Ուկրաինայի ընտրությունը» հասարակական կազմակերպության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին եւ Կիեւում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովը: Հանդիպման ավարտից հետո մամուլի համար ոչ մի հայտարարություն չի արվել:

Պուշիլինը բանակցությունների ավարտին հայտնել է, որ Դեյնեգոյի հետ միասին Շփման խմբի անդամներին է փոխանցել արձանագրության նախագիծ, որը «ներառում է ռազմական եւ քաղաքական կարգավորման համալիր միջոցառումներ»: «Շփման խմբի կողմերը վերցրել են արձանագրության այդ նախագիծը եւ խոստացել պատասխան տալ ընդմիջումից հետո»,- ասել է Պուշիլինը: Միաժամանակ նա ընդգծել է, որ առայժմ վաղ է խոսել հրադադարի մասին:

Ինչպես սպասվում է, փետրվարի 11-ին Մինսկում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Դոնբասի մարտական գործողությունների շրջանում ապառազմականացված գոտու ստեղծումը:

Փետրվարի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պյոտր Պորոշենկոն եւ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հեռախոսազրույցներ են անցկացրել Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորման հարցի շուրջ: Սակայն այդ զրույցների արդյունքները չեն հրապարակվել:

Փետրվարի 5-ին եւ 6-ին Օլանդը եւ Մերկելը այցելել են Կիեւ եւ Մոսկվա, որտեղ հանդիպում են ունեցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների հետ: Երկու դեպքում էլ բանակցություններն ընթացել են դռնփակ: Դրանց արդյունքների վերաբերյալ հանդիպումների մասնակիցները հայտարարություններ չեն արել: Դրա հետ մեկտեղ կողմերը նշել են բանակցությունների կառուցողական ընթացքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան
Ամենադիտված