ԱՄՆ-ի Հակաահաբեկչական կենտրոնը 20 հազար օտարերկրացիների է հաշվել ԻՊ-ի շարքերում
Աշխարհ
Շուրջ 20 հազար օտարերկրացի է Սիրիայում կռվում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման և ահաբեկչական այլ կազմավորումների զինյալների շարքերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել են ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (ԱՀԿ) ներկայացուցիչները:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ԻՊ-ի կազմում կռվում են աշխարհի 90 երկրի ներկայացուցիչներ, ներառյալ առնվազն 3,4 հազար եկվոր Արևմուտքի երկրներից և ավելի քան 150 ամերիկացի:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ԱՀԿ-ի տնօրեն Նիկոլաս Ռասմուսենը նշել է, որ ԻՊ-ի մարտական խմբերին առավել մեծ թվով կամավորներ են միանում Սիրիայում:
«Սիրիա ժամանող օտարերկրացի զինյալների թիվն աննախադեպ է: Այն գերազանցում է նրանց թիվը, ովքեր վերջին 20 տարում ժամանել են Աֆղանստան և Պակիստան, Իրաք, Եմեն կամ Սոմալի»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել