Եմենում փակվում է ԱՄՆ-ի դեսպանատունը
Աշխարհ
Եմենում փակվում է ԱՄՆ-ի դեսպանատունն՝ անվտանգության խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով դեսպանատան դիվանագետներին:
«Դեսպանն ասել է մեզ, որ Վաշինգտոնը կարող է Սանայում թուրքական կամ ալժիրական դեսպանատներին խնդրել զբաղվել ԱՄՆ-ի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, իսկ դեսպանատունը կփակվի»,- նշել են դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները:
Նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցիչը հաստատել է դա և ընդգծել, որ Մեթյու Թյուլերը Եմենը կլքի փետրվարի 11-ին: Ընդ որում, դեսպանատան փակման ժամկետների մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել