ԱՄՆ-ի բանակը հավաքագրում է ուկրաիներեն իմացողների
Աշխարհ
2014 թվականի հոկտեմբերից ԱՄՆ բանակում պայմանագրով ծառայության է անցել 100 նորակոչիկ, ովքեր տիրապետում են ուկրաիներենին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը:
Այդպիսով՝ ԱՄՆ-ը լուծել է ուկրաինացիների հետ համագործակցության ծրագրի իրականացման ժամանակ զինվորականներին հասկանալու խնդիրը:
Նորակոչիկներին վերցրել են «Ազգային շահերի համար կենսական կարևորություն ունեցող զինծառայության ընդունում» ծրագրի շրջանակներում:
Մամուլի ծառայությունում վստահեցրել են, որ ուկրաիներեն իմացողների հավաքագրումը բանակ, թելադրված չէ ռազմավարական անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ դրա համար հաշվի չի առնվում ԱՄՆ քաղաքացիության առկայությունը և սեռը:
Բացի այդ, The Washington Times-ը հայտնում է Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկների ուսուցման համար Ուկրաինա զորքեր ուղարկելու Պենտագոնի պլանների մասին: Թերթի տեղեկություներով՝ մոտ 600 մարդու ուսուցումը պետք է սկսվի Ուկրաինայի արևմուտքում՝ մարտին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել