Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկ է գնում հրադադարի անհապաղ հաստատման համար
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ գնում է Մինսկ՝ առանց որևէ պայմանի հրադադարի ռեժիմ հաստատելու և քաղաքական երկխոսություն սկսելու համար: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությանը:
«Մենք կգտնենք փոխզիջում երկրի ներսում: Մենք պետք է պաշտպանենք խաղաղությունը, պաշտպանենք Կրամատորսկ քաղաքի անդորրը, պետք է պաշտպանենք Ուկրաինան: Եվ հենց այդ պատճառով եմ ես գնում Մինսկ՝ անմիջապես առանց որևէ պայմանի անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու և քաղաքական երկխոսություն սկսելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Մինսկում կայացել է ուկրաինական ճգնաժամի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել