Հունաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Ցիպրասի կառավարությանը
Աշխարհ
Հունաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել երկրի կառավարությանը, որը գլխավորում է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարների կաբինետին աջակցություն են հայտնել Արմատական ձախ ուժերի կոալիցիայից (ՍԻՐԻԶԱ) և «Անկախ հույներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից 162 խորհրդարանականներ, որոնք մեծամասնություն ունեն միապալատ բարձրագույն օրենսդիր մարմնում, որը բաղկացած է 300 պատգամավորներից:
Դեմ է արտահայտվել 137 խորհրդարանական, որոնք ներկայացնում են «Նոր ժողովրդավարություն» առաջատար ընդդիմադիր կուսակցությունը, ծայրահեղ աջ «Խրիսի Ավգին» («Ոսկե արշալույս»), կենտրոնամետ «Պոտամին» («Գետ»), Հունաստանի կոմկուսը և Համահունական սոցիալիստական շարժում ձախ կենտրոնամետ կուսակցությունը: Պատգամավորներից մեկը բացակայել է:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, քվեարկությունը կայացել է կաբինետի գործունեության շուրջ բանավեճերից հետո, ծրագիր, որը փետրվարի 8-ին ներկայացրել էր կառավարության ղեկավարը: Դրանում Ցիպրասը, մասնավորապես, ընդգծել է, որ Հունաստանը պետք է դառնա տնտեսապես ինքնուրույն պետություն և Եվրամիության իրավահավասար անդամը: Վարչապետը ժխտել է ԵՄ-ի վարկային ծրագրի երկարացման հնարավորությունը, որն ավարտվում է փետրվարի 28-ին: Սակայն, Ցիպրասի կարծիքով, հնարավոր է վարկատուների հետ միջանկյալ համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածության գալ մինչև այս ամվա վերջը, որպեսզի Հունաստանը ֆինանսավորում ունենա այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել պարտային խնդրի կարգավորման շուրջ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել