ԱՄՆ-ի Կոնգրեսում Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով ռազմական օգնություն ցուցաբերելու մասին օրինագիծ են ներկայացրել. աղբյուր
Աշխարհ
Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ պատրաստել են Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին օրինագիծ, գրում է The New York Times-ը:
Հաղորդվում է, որ օրինագծի մշակմանը մասնակցել են Ներկայացուցիչների պալատի անդամները` ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները: Օրինագիծը ներկայացված էր Հանրապետական կուսակցության անդամ Ադամ Սմիթի և Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մեկ Թոռնբերիի կողմից:
Օրենքն առաջարկում է Ուկրաինայի իշխանություններին 1 մլրդ դոլարի չափով ռազմական օգնություն տրամադրել մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, այդ միջոցներով նախատեսվում է Ուկրաինային զենքի ու տեխնիկայի մատակարարում, ինչպես նաև՝ ուսումնական ծրագրերի կազմակերպում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել