Աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի պահարանում Լուսնից բերված իրեր են գտել
Աշխարհ
Նիլ Արմսթրոնգի այրին պահարանի մեջ հայտնաբերել է այն խցիկը, որից աստղանավորդն օգտվել է «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմով Լուսին կատարած թռիչքի ժամանակ:
Այն պայուսակում, որը Քերոլ Արմսթրոնգը հայտնաբերել է Ցինցինատիի (Օհայոյի նահանգ) տան պահարանում, գտնվել է շուրջ 20 առարկա՝ խցիկ, վթարային բանալի, սաղավարտի փոկ, ճոպան զսպանակեռիկով և այլ արտեֆակտներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դրանց արժեքավորությունն այն է, որ, ըստ երևույթին, բոլոր իրերը եղել են Լուսնի վրա: Ենթադրվում էր, որ դրանք պետք է մնային լուսնային մոդուլում, բայց Երկիր են վերադարձվել որպես հուշաիրեր:
Նոր առարկաների հավաքածուն այժմ ցուցադրվում է ԱՄՆ-ի Սմիթսոնի ինստիտուտի Օդագնացության և տիեզերագնացության ազգային թանգարանում:
Ցուցահանդեսի պատասխանատուի խոսքով՝ Երկիր Արմսթրոնգի վերադառնալուց հետո ամբողջ 45 տարում ոչ ոք չի էլ կռահել հավաքածուի գոյության մասին:
Արմսթրոնգն առաջին մարդն է, որը 1969 թվականին իջել է Լուսնի վրա: Նա մահացել է 2012 թվականին 82 տարեկան հասակում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել