Ուկրաինայի հարցով շփման խմբի նիստը կվերսկսվի այսօր. Բելառուսի ԱԳՆ
Աշխարհ
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այսօր Մինսկում Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման հարցով շփման խմբի հանդիպումը վերսկսելու մտադրությունը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նախարարության տեղեկատվության վարչության ղեկավարի տեղակալ Մարիա Վանշինային:
«Իսկապես, այսօր նախատեսվում է շփման խմբի նիստ: Հստակ ժամը դեռ հայտնի չէ»,- ասել է նա՝ նշելով, որ բանակցությունների մասնակիցները պատրաստվում են հավաքվել «Դիփսերվիս Հոլ» համալիրում, որտեղ նախօրեին անցկացվել են բանակցությունները:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ բանակցությունների վերսկսման հստակ ժամը հայտնի կդառնա Մինսկի ժամանակով ժամը 10-ից հետո:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել