Պորոշենկոն պատրաստ է ռազմական դրություն մտցնել` Դոնբասում իրավիճակի վատթարացման դեպքում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը, ինչպես նաև Գերագույն ռադան պատրաստ են նոր ռազմական դրություն մտցնել երկրում` Դոնբասում իրավիճակի վատթարացման դեպքում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ինչպես ես, այնպես էլ կառավարությունն ու Գերագույն ռադան պատրաստ են ողջ Ուկրաինայի տարածքում ռազմական դրության մասին որոշում ընդունել: Ես չեմ պատրաստվում հարցականի տակ դնել այդ որոշումը, եթե ագրեսորի անպատասխանատու գործողությունները կհանգեցնեն հակամարտության հետագա սրմանը», - ասել է Պորոշենկոն:
Չորեքշաբթի` փետրվարի 11-ին, Մինսկում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման ուղիները:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել