Սաակաշվիլին Պորոշենկոյի խորհրդականների խմբի ղեկավար է նշանակվել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի նախագահ' Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից: Այս մասին հայտնել է newsgeorgia.ru-ն՝ հղում անելով «Փիրվելի ռադիո» ռադիոկայանին:
ԶԼՄ-ների տվյալներով' Սաակաշվիլիի նշանակման մասին հայտարարությունը Պորոշենկոն կանի այսօր:
«Փիրվելի ռադիո» ռադիոկայանի տեղեկություններով' Կիևում կայանալիք ճեպազրույցին ներկա կլինի նաև Սաակաշվիլին:
Մինչդեռ, Սաակաշվիլիի կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեռ չեն կարող հաստատել նրա նշանակման մասին տեղեկությունը: «Մենք դեռևս տեղեկություն չունենք»,- նշել են մամուլի ծառայությունում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել