Մինսկի բանակցություններում համաձայնեցվել են բոլոր հարցերը, բացի սահմանից. ԶԼՄ-ներ
Աշխարհ
«Նորմանդական ձևաչափով» Մինսկի բանակցությունների մասնակիցները գործնականում համաձայնեցրել են Դոնբասում հակամարտության կարգավորման բոլոր հարցերը, բաց է մնում ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ վերահսկողության հարցը այն հատվածում, որը զավթել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնել է Korrespondent.net-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում առաջարկվել էր տվյալ հատվածում ձևավորել սահմանապահ ծառայության կադրային կազմ՝ բացառապես տեղի բնակիչներից:
Բացի այդ, արդիական է մնում այսպես կոչված, «ժողովրդական միլիցիայի» ստեղծման խնդիրն ինքնահռչակ հանրապետությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածաշրջանում նոր իշխանությունների լիազորությունների ժամկետը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել