Գերմանիայում Germanwings ընկերության օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է չվերթների 40 տոկոսը
Աշխարհ
Ամբողջ Գերմանիայում չվերթների շուրջ 40 տոկոսը չեղյալ է հայտարարվել Germanwings լոուկոստերի՝ Lufthansa-ի դուստր ընկերության օդաչուների երկօրյա գործադուլի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Չնայած գործադուլին, չվերթների շուրջ 60 տոկոսը կկայանա, և ի վերջո ուղևորների 80 տոկոսը կկարողանա տե ղ հասնել»,- ավիաընկերության ներկայացուցչի հայտարարությունը մեջբերել է Գերմանիայի Deutsche Welle հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը:
Օդաչուները պահանջում են բարելավել պայմանները նրանց համար, ովքեր անցնում են թոշակի: Ըստ արհմիության տարածած հայտարարության՝ Lufthansa մայր ընկերության ղեկավարությունը բացառել է վեճի լուծման բոլոր տարբերակները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Գերմանիայի օդաչուների Vereinigung Cockpit արհմիությունը հայտնել է, որ գործադուլը տեղի կունենա փետրվարի 12-ի ժամը 00.00-ից (Երևանի ժամանակով ժամը 3:00-ից) մինչև փետրվարի 13-ի 23:59-ը (փետրվարի 14-ի 2:59-ը): Ինչպես ասված է արհմիության կայքում, գործադուլը կվերաբերի Գերմանիայի ավիաընկերության բոլոր չվերթներին երկրի բոլոր օդանավակայաններում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել