«Նորմանդական ձևաչափով» 14-ժամյա բանակցային մարաթոնն ավարտվեց
Աշխարհ
Ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի և Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ղեկավարները հեռացել են բանակցությունների դահլիճից, նախ՝ Պորոշենկոն, ապա Պուտինը, իսկ նրանից հետո՝ Օլանդը և Մերկելը:
Ինչպես ակնկալվում է, ղեկավարները հանդես կգան հայտարարություններով մամուլի համար, սակայն համատեղ ելույթ լրագրողների առջև չի նախատեսվում:
Դիվանագիտական մարաթոնը շարունակվում էր մոտ 14 ժամ: Հանդիպման արդյունքը պետք է դառնա Ուկրաինայի արևելքի իրադրության կարգավորման ասպեկտներին վերաբերող փաստաթուղթը:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ