Մինսկում պատրաստվող փաստաթուղթը ենթադրում է հրադադարի հաստատում փետրվարի 14-ից. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Մինսկում «Նորմանդական քառյակի» առաջնորդները կարող են համաձայնեցնել փաստաթուղթը, որը նախատեսում է Ուկրաինայում կրակի դադարեցում 48 ժամվա ընթացքում, ծանր զենքի դուրս բերում և անվտանգության գոտու ստեղծում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Իր հերթին, մեկ այլ՝ գերմանական գործակալություն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, հաղորդել է, որ Մինսկում բանակցությունների մասնակիցները նախատեսում են Ուկրաինայում հրադադարի հաստատում երկու օրվա ընթացքում:
Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում պատրաստված փաստաթուղթը ստորագրվելու է միայն շփման խմբի ներկայացուցիչների, ինչպես նաև ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմից:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ