Ողջ գիշերը Մինսկի հանդիպումը լուսաբանող լրագրողուհուն տարել են շտապօգնության մեքենայով
Աշխարհ
Լրագրողուհիներից մեկը, ով ամբողջ գիշեր Մինսկում լուսաբանում էր «նորմանդական խմբի» երկարատև բանակցությունները, «շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է միջոցառման կազմակերպիչների ներկայացուցիչը:
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահները և ԳՖՀ-ի կանցլերը փետրվարի 11-ի երեկոյից բանակցություններ են վարում Բելառուսի մայրաքաղաքում: Բանակցությունները շարունակվում են արդեն շուրջ 16 ժամ:
«Հենց նոր շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել «Ինտերֆաքսի» լրագրողուհին»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Նա պարզաբանել է, որ լրագրողուհու համար շտապօգնություն են կանչել այն բանից, երբ նա կտրուկ վատ է զգացել իրեն:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ