Հնդկաստանի վարչապետը ցնցված է իր պատվին տաճարի կառուցման լուրից
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, թե ինքը շոկի մեջ է հայտնվել շուտով Գուջարաթի նահանգում իր պատվին տաճար բացելու վերաբերյալ լուրից:
Մոդիի խոսքով՝ նման տաճարի կառուցումը խախտում է «հնդկական մեծ ավանդույթները», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հինդուիստական տաճարը՝ վարչապետի քանդակապատկերով, փետրվարի 15-ին պաշտոնապես կբացվի Քոթարիա գյուղում:
Որոշ տվյալներով՝ Մոդիի շուրջ 350 կողմնակիցներ նվիրատվություններ են կատարել Գուջարաթի Ահմեդաբադ մայրաքաղաքից 210 կիլոմետր հեռավորության վրա տաճարի կառուցման համար:
2001-ից մինչև 2014 թվականը Մոդին զբաղեցրել է Գուջարաթի նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը, ինչից հետո ընտրվել է վարչապետի պաշտոնում:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ