Ֆրանսիայի և ԳՖՀ-ի ղեկավարները ԵՄ-ին կխնդրեն աջակցել Մինսկի համաձայնությանը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանը կխնդրեն աջակցել Մինսկի համաձայնությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մինսկում «նորմանդական քառյակի» հանդիպման վերաբերյալ Օլանդի հայտարարությունը: Փետրվարի 12-ին Օլանդին և Մերկելին Բրյուսելում սպասում են ԵՄ-ի գագաթնաժողովում:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները փետրվարի 12-ին ոչ պաշտոնական գագաթնաժողովում մտադիր են ամփոփել «նորմանդական» ձևաչափով Ուկրաինայի շուրջը կայացած բանակցությունների արդյունքները. հաջողության դեպքում նրանք կողջունեն այն, իսկ ձախողումը կարող է վերածվել Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նախապատրաստման:
Եվրամիության գագաթնաժողովը նվիրված կլինի ահաբեկչության դեմ պայքարին, Ուկրաինայի իրադրությանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին ու Եվրամիության տնտեսական խնդիրներին: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ ավանդական բանավեճից հետո ղեկավարները կընդունեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոյին, որը պետությունների և կառավարությունների ղեկավարներին կանոնավորապես իրազեկում է իր երկրի իրադրության մասին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի հաղորդման՝ Եվրամիության մի բարձրաստիճան ներկայացուցիչ փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը Բրյուսել կժամանի Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հրավերով:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ