Ադրբեջանցի իրավապաշտպանը ապաստան է խնդրել Բաքվում Շվեյցարիայի դեսպանատնից
Աշխարհ
Ադրբեջանցի իրավապաշտպան, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը վերջին կես տարվա ընթացքում ապրել է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Foreign Policy-ն, այս լուրը հաստատել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը:
35-ամյա իրավապաշտպանը Շվեյցարիայի իշխանություններից ապաստան է խնդրել 2014 թվականի օգոստոսին՝ այն բանից հետո, ինչ սկսել է հետապնդումների ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից: Վերջիններս մասնավորապես խուզարկում են իրականացրել նրա ղեկավարած ինստիտուտի տարածքում, առգրավել են գույքն ու փաստաթղթերը, նրան մեղադրանքներ են ներկայացրել «հարկեր չվճարելու, անօրինական ձեռներեցության, պաշտոնական դիրքի չարաշահման» հիմնավորումներով:
Ադրբեջանի իշխանությունները նմանօրինակ հալածանքների են ենթարկում նաև ադրբեջանցի այլ իրավապաշտպանների և ակտիվիստների: Նման ճակատագրի են արժանացել ներկայում ճաղերի հետևում գտնվող Լեյլա Յունուսը, Անար Մամեդլին, Բաշիր Սուլեյմանլըն, Ռասուլ Ջաֆարովը, Ինթիգամ Ալիևը:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ