ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի առաջնորդները ստորագրել են «Նորմանդական քառյակի» համաձայնեցրած փաստաթուղթը
Աշխարհ
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարները ստորագրել են «Նորմանդական քառյակի» կողմից համաձայնեցված փաստաթուղթը: Այս մասին հաղորդել է rbc.ru-ն:
Շփման գծի վերաբերյալ առանցքային հարցը լուծված է: Կիևը զորքերը հետ է քաշում մինչև փաստացի սահման, անջատողականները՝ մինչև սեպտեմբերյան դիրքեր:
«Ռուսաստանի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի երաշխիքների շնորհիվ՝ մենք այսօր ստորագրեցինք համաձայնագիրը, որը, հույս ունենք, վերջ կտա ռազմական գործողություններին և թույլ կտա Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններին զբաղվել խաղաղ շինարարությամբ՝ ի բարօրություն իրենց ժողովրդի»,- ասել է Դոնեցկի առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնեցկը և Լուգանսկը հրաժարվում են ստորագրել փաստաթուղթը:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ