ԵՄ-ի գագաթնաժողովը որոշել է ուժեղացնել շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը
Աշխարհ
Եվրամիության գագաթնաժողովը որոշել է փոփոխություններ մտցնել շենգենյան օրենսգրքում՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով սահմանների պահպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրամիության գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:
«Որոշում է ընդունվել լիովին գործի դնելու շենգենյան օրենսդրությունը՝ արտաքին սահմանների վերահսկողության ուժեղացման և արդիականացման համար: Մենք որոշում ենք ընդունել առանց հապաղման անցնել ըստ տվյալների հակաահաբեկչական պահոցների այն անձանց սիստեմատիկ ստուգումներին, որոնք օգտվում են (շենգենյան գոտու արտաքին) սահմանների ազատ հատման իրավունքից,- նշվում է հայտարարության մեջ:- Եվրահանձնաժողովի առաջարկությունների հիման վրա նաև նպատակային լրացումներ են նախատեսվում շենգենյան սահմանային օրենսգրքում՝ մշտական վերահսկողության համակարգի ստեղծման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ