ԱՄՆ-ի Սենատն Էշթոն Քարթերին հաստատեց պաշտպանության նախարարի պաշտոնում
Աշխարհ
ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրը հաստատել է Էշթոնը Քարթերի՝ նոր պաշտպանության նախարարի պաշտոնը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Այս պահի դրությամբ, քվեարկությունը շարունակվում է, սակայն նրա թեկնածության օգտին արդեն քվեարկել է պահանջվող ձայների մեծամասնությունը:
Կողմ է քվեարկել 100 սենատորից 80-ը, դեմ՝ դեռևս 4-ը:
60-ամյա Քարթերի թեկնածությունն ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում առաջադրել էր երկրի նախագահ Բարաք Օբաման՝ անցյալ տարեվերջին:
2011-2013 թվականներին նա զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա համարվում է փորձառու ղեկավար և վայելում է ամերիկացի օրենսդիրների աջակցությունը: Ակնկալվում է, որ Սենատն ամբողջական կազմով նրան շուտով կհաստատի Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ